38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արամ Սարգսյան. ՀՀ ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում

Արամ Սարգսյան. ՀՀ ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում
01.10.2020 | 13:34

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Կորոնայի պատճառով ստիպված եմ կրկին հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ՝ խիստ չդատել. և ուրեմն...

Հաղթանակի նոր որակները

Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ: Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: Որովհետև.

1.Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, բայց ամեն ինչ արել էին ու անում են, որ գան:

2. Մոջահեդներն առաջին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, բայց այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատերազմի "միս", որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝ ոչ միայն ահաբեկչական պետություն լինելը, այլև՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտրել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտրում:

3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ուզում հարաբերվել Թուրքիայի հետ, ու այս պատերազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտանգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ բավական է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում է իր ուժի ու դիմացինի թուլության նշան:

Իսկ ընդհանրապես, այս պատերազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ ցանկացած տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծոցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում:

Պատերազմի հինգերորդ օրը շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016-ին, չորրորդ օրը հրադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է: Նոր իրավիճակն այն է, որ.

1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում:

2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը:

3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել:

Ու սա փակում է ամբողջ ՙկոնֆիդենցիալի՚ հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում: Հայկական բանակն այլևս մեծ ընտրություն է տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել: Գուցե նաև՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ ՙԽուլ եմ, կույր եմ, համր եմ՚ սկզբունքով անատամ-անողնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրեսորին անվանել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքն ու ինքնորոշման իրավունքը: Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը, ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ընդամենն ապացուցում է, որ կորցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրահրել ու վարել:

Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը՚:

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ